Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 12-ին Վաղարշյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցների միջադեպով մեկ անձի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են.
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից):
Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան»: