Ադրբեջանից Հայաստան է ներկրվել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք. ադրբեջանական վիճակագրության տվյալները

2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 128,64 հազար դոլարի ապրանք։


Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին  հայտնել են Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեից։


Նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծումը կազմել է 960 դոլար, հունիսին Հայաստանից ներմուծում չի իրականացվել։


Ընդհանուր առմամբ, կիսամյակի ընթացքում Ադրբեջանն իրականացրել է 24 միլիարդ 661 միլիոն դոլարի արտաքին առևտրային գործառնություններ, ինչը 1,1%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ 


Արտահանումը կազմել է 16 միլիարդ 320 միլիոն դոլար, ներմուծումը՝ 8 միլիարդ 341 միլիոն դոլար։ Տարվա կտրվածքով արտահանումն աճել է 26,7%-ով, իսկ ներմուծումը կրճատվել է 27,6%-ով։