Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Հուլիսի 15-ին՝ ժամը՝ 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում հայտնի «Ռէժինէ» հյուրանոցային համալիրի երկրորդ հարկի սենյակներից մեկում դի կա։


Ինչպես տեղից հայտնել է Shamshyan.com-ը, հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։


Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։