ԱՄՆ-ը կամուրջներ է գնդակոծել Իրանի հարավում

Ամերիկյան զորքը մի շարք նոր հարվածներ է հասցրել Իրանում տասնյակ օբյեկտների, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության դիրքերին, առափնյա հսկողության կետերին և ռազմական ենթակառուցվածքներին։

 


Իրանական Fars լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Հորմոզգան նահանգում վնասվել են Բանդար Աբբաս տանող մի քանի կամուրջներ, որտեղ գտնվում է ԻՀՊԿ ռազմածովային բազան։ Վաշինգտոնը հայտարարել է, որ հարվածների նպատակն է փակել Հորմուզի նեղուցի շրջանում մատակարարման ուղիները։

 


Իրանական կողմը հայտնել է յոթ զոհի և ինը վիրավորի մասին։