Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ստամբուլում կալանավորվել է Սկյուտարի հայկական թաղամասում Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ գտնվող հայկական գերեզմանատունը պղծելու մեջ կասկածվող անձը, հաղորդում է Ermenihaber-ը։
Վանդալիզմի ակտը տեղի է ունեցել եկեղեցու վերաօծումից մի
քանի օր առաջ՝ հուլիսի 14-ին, վերանորոգումից հետո։ Անհայտ անձը վնասել է վեց
տապանաքար և մեկ աղբյուր։
Պոլսի հայոց պատրիարքարանը դատապարտել է
հարձակումը և դիմել ոստիկանություն, որից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է հետաքննություն
սկսելու մասին։ Գործով կասկածյալ է ճանաչվել հուլիսի 9-ին ձերբակալված Մ.Կ.-ն։ Դատարանը դատախազության միջնորդությամբ նրան կալանավորել է։
Կասկածյալի դրդապատճառները դեռևս անհայտ են,
քանի որ նրա ցուցմունքը չի հրապարակվել։