«Ֆեստիվառն» արդեն Թալինում է. քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ

«Ֆեստիվառն» արդեն Թալինում է։ 


Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել է ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ են, այցելուները շրջում են 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Երթուղիներով ընթացող ավտոբուսները շարժվում են 5 ուղղություններով՝ դեպի Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը։


Ամառային տոնին են միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում է տոնական մթնոլորտ, և «Ֆեստիվառն» իր տրամաբանական հունով շարժվում է դեպի Թալինի հրապարակում կայանալիք մեծ համերգը։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Ֆեստիվառը» մեկ հարթակում ներկայացնում է մշակույթը, զբոսաշրջային ներուժն ու տեղական արտադրանքը։


ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ  Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության Գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ծանոթացել են Թալին քաղաքում  տեղական արտադրանքի տոնավաճառին:


Երեկոյան ֆեստիվառյան ամառային ռիթմերը կապահովեն DJ Arni Rock-ն ու Hayk Apricota-ն: