Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր կայացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է եղել երկու հարց։
Հանձնաժողովը քննարկել և ուժը կորցրած է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացրած կամ պատգամավորական մանդատից հրաժարված թեկնածուների գրանցումները։
Երկրորդ հարցով կազմվել է ընտրված պատգամավորների գրանցման և նրանց մանդատներ տրամադրելու վերաբերյալ արձանագրությունը։
Արդյունքում նոր գումարման Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։