Շուրջ 13 000 հանդիսատես՝ սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին

Հուլիսի 21-ի երեկոյան Կասկադ համալիրի Գաֆէսճեան քանդակների պարտեզը վերածվել էր բացօթյա մեծ համերգասրահի։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդիսավոր կերպով ամփոփեց իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը՝ հազարավոր երաժշտասերների պարգևելով հիշարժան երաժշտական երեկո։


Բացօթյա գալա համերգին մասնակցում էր շուրջ 13 000 հանդիսատես, ովքեր միասին վայելեցին համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործությունները, ինչպես նաև նվագախմբի սիրված նախագծերից կատարումներ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։


Առջևում նոր համերգաշրջանն է՝ նոր նախագծերով, նոր հանդիպումներով և երաժշտական նոր բացահայտումներով։