Հրդեհ Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։


Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ