Սև ծովում դրոնը հարվածել է թուրքական նավի. կա 1 զոհ, 3 վիրավոր

Թուրքական Mv Reyhan Sarı բեռնատար նավը, որը ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի թուրքական Տրապիզոն, Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի գրոհի:



Ինչպես հաղորդում է թուրքական Sabah թերթը՝ հարվածի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք նավաստիներ վիրավորում են ստացել:



«Թուրքական նավի վրա անօդաչուի հարվածի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զրկվել է կյանքից, երեք այլ նավաստիներ վիրավորվել են»,- նշել է թերթը: