Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 21:00-ին, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը կմասնակցեն #DipTalk հաղորդմանը։
Քննարկման ընթացքում արտաքին քաղաքականության թեմաները կներկայացվեն ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս՝ առավել բաց և անմիջական ձևաչափով։ Հաղորդումը կհեռարձակվի ԱԳՆ-ի YouTube և Facebook հարթակներում։