Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը շնորհավորել է 27 հայ զինծառայողներին՝ Բրիտանական ռազմական խորհրդատվական և ուսուցման թիմի (BMATT) կողմից անցկացված հրահանգիչների պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, հուլիսի 23-ին BMATT-ի հրամանատար, գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել դասընթացի բոլոր մասնակիցներին։