Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 24-ին՝ ժամը 08։12-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 23 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։39-ին, մարվել՝ 09։21-ին։ Այրվել է Ford մակնիշի ավտոմեքենան։


Մեկ քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։