Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ՝ Զելենսկու՝ ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում, հայտնում է ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը չորեքշաբթի հայտարարել է, որ Զելենսկին ԱՄՆ կմեկնի այս շաբաթ։ Նրա խոսքով՝ այցը կտևի մոտ մեկ շաբաթ։
«Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդ շաբաթ Ամերիկա կատարելիք իր այցի ընթացքում։ Վոլոդիմիր Զելենսկու այցը ԱՄՆ նախատեսված է հուլիսի 28-ին։ Ուղևորության շրջանակներում Ուկրաինայի նախագահը կմասնակցի սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը և կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- ասված է հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։