ԱՄՆ դաշնային դատավորը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, MSNOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Սեպտեմբերի 18-ին Թրամփը CNN-ին, MSNOW-ին և
Politico-ին արգելել է աշխատել Սպիտակ տանը՝ մեղադրելով նրանց «ֆեյք լուրեր»
տարածելու մեջ։ Ի պատասխան՝ բոլոր երեք լրատվամիջոցները դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ խախտվել է Սահմանադրության առաջին փոփոխությունը խոսքի ազատության մասին։
«Հինգշաբթի օրը դաշնային դատավորը պարտավորեցրել
է նախագահ Դոնալդ Թրամփին վերականգնել CNN-ի, MSNOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը
Սպիտակ տուն՝ նշելով, որ այդ երեք լրատվամիջոցների նկատմամբ նրա կողմից սահմանված արգելքը,
ըստ ամենայնի, հակասում է Սահմանադրությանը»,- ասվում է հրապարակման մեջ։