«Իսլամն ուզում է տիրել երբևէ մեծ երկրին». Թրամփը՝ Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին

«Այն, ինչ տեղի է ունենում Ֆրանսիայում, ոչ այլ ինչ է, քան անվերահսկելի զանգվածային միգրացիայի հետևանք։ Բանը դպրոցները չեն, այլ այն, որ իսլամն ուզում է տիրել երբևէ մեծ երկրին»,- գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

 

Ինչպես հաղորդվում է, Ֆրանսիայում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և բողոքի ակցիա անող ուսանողների միջև։

 

Ըստ տեղեկությունների՝ Ստրասբուրգում ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ, Մարսելում ոստիկանության վրա ճայթռուկներ են նետել, Ռենում ցուցարարները աղբամաններ են այրել, իսկ Փարիզի ծայրամասում գտնվող Պանտենում տարբեր առարկաներ են այրել, այդ թվում՝ ցանկապատեր, և ոստիկանների վրա ճայթռուկներ են նետել, ինչից հետո ցրվել են։

 

Արհմիությունները ուսուցիչներին գործադուլի կոչ են անում։