Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

Խորհրդարանում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար կարող է դառնալ համանուն կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։


Այս մասին նա ասել է 24News-ի հետ հարցազրույցի ժամանակ։


Կարապետյանը նշել է, որ այս պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։ Լրագրողի ճշտող հարցին, թե արդյո՞ք նա կարող է դառնալ խմբակցության ղեկավար, Կարապետյանն ասել է, որ չի բացառում։