Անտառային հրդեհներ Եվրոպայում. Ավելի քան 300 000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները ստիպել են ավելի քան 300 000 մարդու լքել իրենց տները և հանգստի վայրերը, հայտնում է The Guardian-ը։


Անտառային հրդեհներից ամենաշատը տուժել է Ֆրանսիան․ այրվել է մոտ 42 000 հեկտար տարածք։


Մոտ 55 000 մարդու հրամայվել է գիշերվա ընթացքում լքել Ժիրոնդայի շրջանի Բորդոյի շրջակա գյուղերը։


Իսպանիայում ավելի քան 90 000 մարդ տարհանվել է Մադրիդի և Ավիլայի շրջակա շրջաններից։ Բացի այդ, իսպանական իշխանությունները նոր տարհանում են հրահանգել Տոլեդոյի շրջանում՝ Մադրիդից հարավ-արևմուտք։