Լարի կատուն՝ Դաունինգ սթրիթում բրիտանական վարչապետի նստավայրի գլխավոր մկնորսը, ուրախացել է նորությունից, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բըրնհեմի շունը չի տեղափոխվի Լոնդոնի նստավայր և կմնա Մանչեսթերում, ու համաձայնել է այն մտքի հետ, որ ինքն ու շունը հաստատ յոլա չէին գնա։
Բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Բըրնհեմը պատմել է, որ իր շունը՝ Աքսել անունով պուդելի խառնուրդը, հավանաբար կմնա Մանչեսթերում։ Նա դա պարզաբանել է նրանով, որ Աքսելը կարող է իրեն պահել «փոքրիկ չար մարդուկի» պես և յոլա չէր գնա Լարիի հետ։ Բացի այդ, Բըրնհեմը կատակել է, որ բրիտանացիները դժվար թե դրական գնահատեին Աքսելի կողմից Լարիի հանգստի խախտումը։
«Անիծյալ ճիշտ է»,- X սոցիալական ցանցում գրել է Լարին՝ իմանալով այդ նորության մասին։
Լարի կատուն Բրիտանիայի վարչապետի նստավայրում ապրում է 2011 թվականից։ Այդ ընթացքում նա «ճանապարհել է» կառավարության վեց ղեկավարների՝ Դևիդ Քեմերոնին, Թերեզա Մեյին, Բորիս Ջոնսոնին, Լիզ Թրասին, Ռիշի Սունակին և Քիր Սթարմերին։