Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Կողմերի տարածած պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ զրույցի ընթացքում նախագահները վերահաստատել են ռուս-ադրբեջանական փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը։
Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև միջազգային օրակարգի մի շարք հարցեր՝ անդրադառնալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։
Հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրություններում չեն հրապարակվել։