Ֆրանսիայում 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել՝ անտառային հրդեհներ առաջացնելու կասկածանքով

Ֆրանսիայում երիտասարդ տղամարդու են ձերբակալել՝ անտառային հրդեհների վերածված մի քանի հրդեհման (դիտավորյալ այրման) դեպքեր կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:


23-ամյա տղամարդուն պաշտոնական մեղադրանք են առաջադրել և թողել կալանքի տակ:


Գործի մանրամասներին ծանոթ աղբյուրների տվյալներով՝ նրան կասկածում են հուլիսի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Բրինյոլ, Կաբաս և Վեն-սյուր-Կարամի բնակավայրերի շրջանում իրականացված հրդեհումների մեջ:


Հիմնական ապացույցն են դարձել տեսահսկման տեսախցիկների տեսագրությունները: Քննության շրջանակներում նախատեսվում է նաև անցկացնել հոգեբուժական փորձաքննություն:


Ֆրանսիան արդեն մոտ մեկ շաբաթ տառապում է աննախադեպ անտառային հրդեհներից, որոնք ամայացրել են տասնյակ հազարավոր հեկտար տարածքներ և հանգեցրել ավելի քան 200 հազար մարդու էվակուացիայի: