ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է ռուսական ապրանքների վրա մինչև 500% մաքսատուրքեր սահմանելու օրինագիծը

ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է օրինագիծ, որը նախատեսում է նոր սահմանափակումներ Ռուսաստանի նկատմամբ և Իրանի դեմ գործող պատժամիջոցների երկարաձգում մինչև 2031 թվականը:


Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, օրինագիծը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին լիազորություններ է տալիս լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել էներգետիկ պատժամիջոցները:


Փաստաթղթի տեքստի համաձայն՝ նախագահը կկարողանա մինչև 500% չափով մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող ռուսական ապրանքների վրա, ինչպես նաև լրացուցիչ 100%-անոց մաքսատուրքեր՝ ռուսական նավթի ու գազի հինգ խոշորագույն գնորդների և պատժամիջոցների շրջանցմանը նպաստող երկրների դեմ:


Օրինագիծը նաև մինչև 2031 թվականը երկարաձգում է 1996 թվականի Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի գործողությունը: Փաստաթուղթը նախատեսում է երկրորդային տնտեսական պատժամիջոցներ ոչ ամերիկյան այն ընկերությունների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: Օրենքի գործողության ժամկետն ավարտվում էր այս տարի:


Թրամփն ավելի վաղ աջակցել էր օրինագծին, որն ակտիվորեն առաջ էր մղում հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը: Փաստաթղթի վերաբերյալ ընթացակարգային քվեարկությունը նախատեսված է երեքշաբթի օրը:


Bloomberg-ը նշում է, որ որոշ դեմոկրատներ դեմ են արտահայտվում օրինագծին՝ մտավախություն ունենալով, որ Թրամփը կկարողանա օգտագործել իրեն տրված լիազորությունները լայնածավալ սակագներ սահմանելու համար:


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն գնացել է օգոստոսյան արձակուրդի, որի պատճառով փաստաթուղթը չի կարող ուժի մեջ մտնել սեպտեմբերից շուտ: