Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար․ Թրամփ-Զելենսկի հանդիպումն ավարտվել է

Սպիտակ տանը մեկնարկած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն ավարտվել է։ Ամերիկյան աղբյուրների փոխանցմամբ հանդիպումն ընթացել է դռնփակ ռեժիմով։


Զելենսկին Վաշինգտոն էր ժամանել հուլիսի 28-ի վաղ առավոտյան։



Հանդիպումից հետո Զելենսկին սոցցանցի իր էջում գրել է․



«Հրաշալի հանդիպում էր նախագահ Թրամփի հետ Օվալաձև աշխատասենյակում։ Շնորհակալություն եմ հայտնում այն ամենի համար, ինչ մենք միասին անում ենք ուկրաինացիների կյանքը պաշտպանելու և խաղաղություն հաստատելու համար։



Մենք նախագահի հետ քննարկեցինք Patriot հակահրթիռային համակարգերի լիցենզավորման հարցը և մի քանի այլ գաղափարներ, որոնք կարող են օգնել։


Մենք նաև քննարկեցինք դիվանագիտական հարցեր. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։ Մեր թիմերը կհամակարգեն իրենց ապագա հաղորդակցության մանրամասները։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր ամուր աջակցության համար»։


Գրառմանը կից՝ Զելենսկին նաև լուսանկարներ է հրապարակել։