Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Վերգետնյա լարերի՝ ստորգետնյա անցկացման ծրագիրը հասել է Ազատության պողոտա:


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տարածած տեսանյութում նշում է, որ ծրագրի շրջանակում գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը:


«Լարերի գետնանցման ծրագիրը հասավ Ազատության պողոտա։ Ազատության պողոտայում մենք իրականացնում ենք լարերի գետնանցման ծրագիրը, ինչպես նաև լուսավորության ծրագիր, որով որ լուսավորելու ենք Հաղթանակ զբոսայգու գլխավոր կամարը։ Ազատության պողոտան Սարալանջից մինչև Բաբայան խաչմերուկ նոր և գեղեցիկ տեսք է ունենալու»,-նշել է քաղաքապետը։