Wildberries-ը ազատ պահեստներ է փնտրում Ղազախստանում

«Կոմերսանտ» թերթի աղբյուրները հայտնել են, որ RWB-ն սկսել է իր պահեստների համար տարածք փնտրել Ղազախստանում՝ վարձակալությամբ։


Աղբյուրներից մեկի խոսքով՝ ընկերությունը ընտրել է 100.000 քառակուսի մետր տարածք, իսկ մեկ այլ աղբյուրի վարկածով՝ ընկերությունը պատրաստ է վարձակալել Ղազախստանում հասանելի բոլոր պահեստները։ Այդպիսով ցանկանում են պաշտպանել իրենց հզորությունների որոշ մասը ԱԹՍ-ների հարվածներից։


RWB-ն հայտնել է, որ ընկերությունն արդեն կառուցում է երկու խոշոր կենտրոն Ղազախստանում։