Ռուսաստանը արհեստական, անհիմն խոչընդոտներ է ստեղծում, բայց Փաշինյա՞նն է սրում հարաբերությունները. Ռուբինյան

9-րդ գումարման ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը սրում է հարաբերությունները ՌԴ-ի հետ:


Ռուբինյանը նշել է, որ անհասկանալի են Կարապետյանի պնդումները, քանի որ ՌԴ-ն է արհեստական և անհիմն խոչընդոտներ ստեղծում հայկական ապարանքների համար, ու այդ պարագայում ինչպե՞ս կարող է ստացվել, որ ՀՀ վարչապետ Փաշինյանն է սրում հարաբերությունները:


Առավել մանրամասն՝ տեսանյութում: