Քաղաքացիակենտրոն լրատվություն
Եղանակային շոգ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռն ավելանում է այս սեզոնին, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է բաշխման ցանցում օդային գծերի և մալուխների վթարների։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն՝ անդրադառնալով Երևանի փողոցնեից մեկում տեղի ունեցած պայթյունին։
«Տեսանյութում՝ ժամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է։
Մեր հերթապահ ստորաբաժանումներն այս պահին տեղում իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ»։