Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նորընտիր խորհրդարանի առաջին նիտսին և ընդիմության վարքագծին ու խոսույթին:
«Այն ամենը, ինչ հուշում է նորընտիր խորհրդարանական ընդդիմության առաջիկա գործունեության և սպասվող խոսույթի մասին.
ԱԺ առաջին հարցը ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին.
-Թուրքիայում ձեր Fellowship-ի (Հրանտ Դինքի հիմնադրամի ծրագիրն է) ժամանակ շփվե՞լ եք թուրքերի հետ։
Հայրենասիրության միակ դրսևորումն էս մարդկանց մոտ էս ա»,- հեգնելով գրել է Աբրահամյանը: