Honda-ն թարմացրել է Accord սեդանը

Honda Motor-ը թարմացրել է Ճապոնիայի ներքին շուկայի համար նախատեսված Accord սեդանը։ Փոփոխություններն աննշան են և վերաբերում են բացառապես մոդելի արտաքին տեսքին։


Ինչպես հայտնում է Drom.ru-ն, լուսարձակների բլոկի կողային գաբարիտային լույսերն այսուհետ նարնջագույնի փոխարեն անգույն են։ Բացի այդ, առջևի և հետևի բամպերների ստորին հատվածների, ինչպես նաև շեմերի աերոդինամիկ ծածկույթներն այլևս սև չեն, այլ ներկվում են թափքի գույնով։ Նույն գույնով են ներկվում նաև առջևի ճաղավանդակի և լուսարձակների բլոկների միջև գտնվող տարրերը։


Տեխնիկական առումով Accord-ը փոփոխությունների չի ենթարկվել։


Honda Accord XI-ը Ճապոնիայի շուկայում վաճառվում է 2024 թվականից։ Սեդանի երկարությունը կազմում է 4971 մմ, լայնությունը՝ 1862 մմ, բարձրությունը՝ 1450 մմ, իսկ անվաբազան՝ 2830 մմ։


Մոդելը համալրված է հիբրիդային ուժային համակարգով, որը ներառում է 2,0-լիտրանոց LFA մթնոլորտային բենզինային շարժիչ (145 ձիաուժ, 175 Նմ), էլեկտրաշարժիչ, գեներատոր և լիթիում-իոնային մարտկոց։ Համակարգի ընդհանուր առավելագույն հզորությունը կազմում է 184 ձիաուժ։ Այն աշխատում է երեք ռեժիմով՝ Hybrid Drive, Engine Drive և EV Drive։