Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Վեդիի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

 

Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա երիտասարդներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

 

21-ամյա երիտասարդը տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

 

Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակահարած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։