Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Օգոստոսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոզեֆ Նզաբամվիտային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։


Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը շնորհավորել է առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ առաքելություն:


Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում  ակտիվացող համագործակցությունը և պատրաստակամություն են հայտնել շարունակել խորացնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև փոխգործակցությունն առևտրատնտեսական,  տեխնոլոգիական, կրթական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում: