Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ համաձայն Իսլամական Հանրապետության առաջնորդի արձակած հրամանագրի։ Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քիումարս Հեյդարին նշանակվել է Աբդոլլահիի տեղակալ։