Քաղաքացիակենտրոն լրատվություն
Կտրիճ Ներսիսյանի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Կտրիճ Ներսիսյանի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքաբացարկ էր հայտնել և հրաժարվել գործը քննելուց՝ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։
Կտրիճ Ներսիսյանն ու 6 եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։