Երևանի թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում ուղևոր է մահացել

Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել թիվ 67 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտում։  


Տիգրան Մեծի պողոտայում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հաշվված րոպեներ անց ժամանած Շտապօգնության ծառայությանը չի հաջողվել փրկել ուղևորի կյանքը և արձանագրվել է վերջինիս մահը։ 



Ցավակցում ենք քաղաքացու ընտանիքին և հարազատներին։ Այս մասին հայտնում են Երևանի ավտոբուս ՓԲԸ-ից: