Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանին․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտնել է, որ ռուսական կողմը մարդասիրական նկատառումներով ազատ է արձակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ռոբերտ Գիլմանին՝ դրա դիմաց Վաշինգտոնից չպահանջելով որևէ մեկին ազատ արձակել:


«Ուրախ եմ տեղեկացնել, որ ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Գիլմանը, նախկին ծովային հետևակայինը, վերադառնում է տուն: Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ բանակցություններից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ հիմնականում հումանիտար նկատառումներից ելնելով։ Մենք գնահատում ենք այդ որոշումը և այն փաստը, որ Ռուսաստանը դրա դիմաց ոչ մեկին չի խնդրել.ոչ մի փոխանակում տեղի չի ունեցել»- գրել է նա:


Թրամփը նշել է, որ Գիլմանին տեղափոխող ինքնաթիռը օգոստոսի 11-ին ավելի ուշ կժամանի ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող ռազմական բազա: