Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ
Բագրատ Առաքելյանի խոսքերով՝ Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը ոչ թե պրոռոսական, այլ
կոնկրետ ռուսական ուժ է․ «Իրենք ոչ մի հայաստանանպաստ
գաղափարներ առաջ չեն մղում, իրենց խոսքում առաջ են տանում Ռուսաստանի շահերը։ Յուրաքանչյուր
գործակալական ցանց իր աշխատանքը լավագույնս կատարում է, երբ գտնվում է ինչ-որ կառույցի
ներսում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Առաքելյանի դիտարկմամբ՝ փաստը, որ «Ուժեղ Հայաստան»-ն է ղեկավարելու
Եվրաինտեգրման հանձնաժողովը, նշանակում է, որ ներսից փորձելու են խոչընդոտել այդ կառույցի
աշխատանքը․ «Ինչպե՞ս։ Իրենք կարող
են ցանկացած որոշման հետ կապված ժողովներ, քննարկումներ նշանակել, հարցադրումներ բարձրացնել՝
արդյոք դա չի խոչընդոտում ԵԱՏՄ-ի շահերին իսկ Ռուսաստանի կարծիքը բերեք մի հատ ՌԴ-ի
հետ խորհրդակցենք։ Չեն կարող պարալիզացնել, որովհետև մեծամասնությունը «Քաղաքացիական
պայմանագրինն է», բայց լուրջ կերպով կարող են խոչընդոտել ու ձգձգել աշխատանքը»,-նկատեց
վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ի շուրջ «Հայաստան» դաշինքի ու «Ուժեղ
Հայաստան»-ի կարծիքների տարբերությանը, Բագրատ Առաքելյանը նշեց․ «Չեմ կարծում իրենց ներսում կարող են լուրջ տարաձայնություններ
լինեն, որովհետև իրենք բոլորը ծառայում են մի արքայի ու այդ արքան ինչ որոշում կայացնի՝
իրենք կընդունեն։ Փաստը, որ ամեն անգամ փորձում են կառչել Ալիևի կամ Ադրբեջանի պաշտոնական կամ ոչ պաշտոնական, երրորդ կարգի մարդու
ինչ-որ ժողովում հնչեցրած որևէ խոսքից ու դա փորձում տարածել, խոսում է այն մասին, որ
իրենք պարզապես փորձում են հայկական միջավայրում վախ տարածել»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում