Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը։
Փաստաթղթով սահմանվում են գաղտնի տվյալների պաշտպանության, դրանց փոխանցման ու օգտագործման կանոնները, ինչպես նաև երկու երկրների իրավասու մարմինների համագործակցության ընթացակարգերը։ Համաձայնագիրը կարգավորում է նաև անվտանգության պահանջների հնարավոր խախտումների դեպքում ձեռնարկվելիք քայլերը։