Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես ՀԱՊԿ դաշնակից:
«Հայաստանն ի սկզբանե եղել է ակտիվ ու ներդաշնակ անդամ և արժանի ավանդ է ունեցել հավաքական ներուժի ամրապնդման գործում։ ՀԱՊԿ անդամ երկրները նախկինի պես նրան համարում են կազմակերպության դաշնակից»,- ընդգծել է Մասադիկովը:
Նա նաև հավելել է, որ անդամ պետությունները բազմիցս վերահաստատել են իրենց պատրաստակամությունը Երևանի հետ քննարկելու համատեղ աշխատանքներին հայկական կողմի լիարժեք մասնակցության վերսկսմանն առնչվող բոլոր հարցերը՝ առանց բացառության։