Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները.
Եղանակը Երևանում
Օգոստոսի 15-ի երեկոյան, 16-ի երեկոյան և 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 15-19-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վարագությամբ։
Եղանակը Հանրապետության տարածքում
Օգոստոսի 15-19-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 15-17-ին առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
Օգոստոսի 15-19-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վարագությամբ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի։