Եվրամիությանը միանալը մեր առաջնահերթությունը չէ․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադրություն չունի Թուրքիային ընդունելու իր կազմ։


«Եվրամիությանը միանալը մեր առաջնահերթությունը չէ, և հենց Եվրոպան է կրելու Թուրքիայի չանդամակցելու հիմնական հարվածը»,— ասել է Էրդողանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։


Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները տարիներ շարունակ փաստացի կանգնած են։