«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզան Ավետիսյանը, ով «Ապրելու երկիր» կուսակցության անդամ է, պարզվում է, 2020 թվականին խիստ դժգոհություն է ունեցել ՀԷՑ-ի կառավարումից։ Այն ժամանակ, հիշեցնենք, ընկերությունը պատկանում էր ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին, որի քաղաքական թիմում այսօր հանգրվանել է տիկին Ավետիսյանը։ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանում մեջբերեց «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 2020 թվականի գրառումները, որտեղ Ավետիսյանը նշում էր, որ ՀԷՑ-ն ամենավատ մոնոպոլ կազմակերպությունն է, պատկանում է ռուսական օլիգարխիային։ Պատգամավորը 2018-ի դեկտեմբերին մի գրառմամբ նույնիսկ առաջարկել է ՀԷՑ-ին դատել ու վտարել։
Դժգոհ էր տիկին Ավետիսյանը,
որ մարզով մեկ լույս չունեն, բայց ահա 6 տարի անց այլևս Կարապետյանների նկատմամբ առարկություն
չունի, մանդատ է ստացել ու հանգրվանել խորհրդարանում։
