Ադրբեջանը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել ռուսաստանցի երեք լրագրողների ու մեկնաբանների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստանցի լրագրողներ և քաղաքական մեկնաբաններ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի ու Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։ Կնյազևը «Մոսկվա 24» հեռուստաալիքի լրագրող և հաղորդավար է, Ուրալովը՝ քաղաքական խորհրդատու ու մեդիա փորձագետ, իսկ Չադաևը՝ հեռուստալրագրող, թղթակից և ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդական։



Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք հաղորդումների ընթացքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու, ինչպես նաև ահաբեկչության և ազգային ատելություն հրահրելու կոչեր են հնչեցրել։



Երեք ռուսաստանցիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով։ Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում և ընտրվել հեռակա կալանք, իսկ Ադրբեջանի դատախազությունն արդեն դիմել է միջազգային գործընկերներին՝ նրանց հանձնման հարցում աջակցություն ստանալու նպատակով։