Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն․ Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է որդու՝ Լևոնի զինվորական ծառայությունն ավարտելու և տուն վերադառնալու մասին։


«Մեր ավագ որդին՝ Լևոնը, պատվով ծառայեց և վերադարձավ տուն: Թող բոլոր զինվորները առողջ և ապահով վերադառնան իրենց ընտանիքներ` ծառայության ընթացքում ձեռք բերելով կյանքի փորձ, տոկունություն և մտերիմ ընկերներ. մենք անելու ենք ամեն ինչ, որ հենց էդպես էլ լինի»,- գրել է նախարարը։


Անահիտ Ավանեսյանն նաև շնորհակալություն է հայտնել բոլորին՝ այս ընթացքում հնչեցրած օրհնանքի ու քաջալերանքի խոսքերի համար։


«ՀԳ` Ես տղայիս դիմավորեցի մեր Միջուկային բժշկության ազգային կենտրոնում. աշխատող մամաները կհասկանան»,- հավելել է նախարարը։