Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։