Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ դեսպան Դունկան Նորմանին։



Դեսպանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերն ու արձանագրված առաջընթացը։ Նա հայտնել է, որ ընթացքի մեջ են երկու երկրների միջև նոր ռազմավարական գործընկերության ձևավորման աշխատանքները։ Դեսպանի խոսքով՝ այն հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդել փոխգործակցությունը պաշտպանության, անվտանգության, էներգետիկայի, նորարարությունների և մի շարք այլ ոլորտներում։



Իր հերթին Իլհամ Ալիևը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանն ապրում է խաղաղության մթնոլորտում, ինչը, նրա գնահատմամբ, էական փոփոխություն է տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է, որ անվտանգության ապահովումը Բաքվի առաջնահերթություններից է, իսկ Լոնդոնի հետ երկկողմ օրակարգն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային համագործակցության ու զարգացման տեսանկյունից։