COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով. Համբարձում Մաթևոսյան


Այսօր տեղի է ունեցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։



Նիստի ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին։




Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող նախապատրաստական և ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին։ Բացի այդ, քննարկվել են առողջապահական ու համաճարակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման, բուժկետերի տեղակայման և անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված հարցերը։



Նախարարի խոսքով՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով, և բոլոր ուղղություններով հետևողականորեն առաջ են տարվում կազմակերպչական ու ենթակառուցվածքային քայլերը՝ համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։