Առանց վիզայի ռեժիմ՝ մինչև 34 երկրի համար. Ադրբեջանը հաստատել է 2026-2030 թթ. ծրագիրը

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ավելացնել այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել առանց վիզայի ձևակերպման: Այս քայլն ուղղված է ներգնա զբոսաշրջության ծավալների ավելացմանը:


Համապատասխան նախաձեռնությունը ներառված է «Ադրբեջանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների պետական ծրագրի» գործողությունների պլանում, որը հաստատվել է նախագահի՝ 2026 թվականի օգոստոսի 20-ի հրամանագրով։


Ըստ գործողությունների ծրագրի՝ նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ ընթացակարգեր՝ թիրախային երկրների սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար միակողմանի կամ փոխադարձ սկզբունքով առանց վիզայի ռեժիմ սահմանելու նպատակով։ 2026-2030 թվականներին նախատեսվող այս ծրագրի միջանկյալ փուլում առանց վիզայի կարող են ճանապարհորդել 28 երկրի քաղաքացիներ, իսկ վերջնական նպատակն այդ ցանկն ընդլայնելն է մինչև 34-ի։