Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բռնության ենթարկված կանանց իրական պատմությունները ներկայացնող նոր հարցազրույցների շարք սկսելու մասին։
Նախագծի առաջին թողարկումը եթեր է հեռարձակվելու օգոստոսի 21-ին, ժամը՝ 23:00-ին, FreeNews հեռուստաընկերության եթերում:
Աննա Հակոբյանը նաև կոչ է արել նման փորձառություն ունեցող կանանց չլռել և կիսվել իրենց պատմություններով։
«Եթե Դուք ևս պատրաստ եք կիսվել ձեր պատմությամբ և մասնակցել նկարահանումների, զանգահարեք նշված հեռախոսահամարներով՝ 077 566 119 / 044 444 119»,- գրել է նա։