Վթար Արարատի մարզում․ բախվել են բեռնատար գնացքն ու բեռնատար ավտոմեքենան

Օգոստոսի 21-ին  վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արարատ քաղաքի ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասում բախվել են բեռնատար գնացքը և բեռնատար ավտոմեքենան։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պատահարի հետևանքով տուժածներ չկան։



Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են գնացքավարի և բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։