Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օգոստոսի 21-ի կեսօրին ռուսական ուժերը հարվածել են Կրիվոյ Ռիգի ամենամեծ առևտրի և զվարճանքի կենտրոնին, ինչի հետևանքով օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել, մեծ թվով խաղաղ բնակիչներ վիրավորվել են։
Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է նաև «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքով առևտրի համալիրի վրա կրկնակի հարձակման մասին: Նրա խոսքով՝ թշնամու դրոնները շարժվում են շատ ցածր բարձրության վրա, ուստի նոր հարվածների վտանգ կա։
Ականատեսները հայտնել են երկու մահվան և ևս 50 վիրավորի մասին, այդ թվում՝ 6 երեխա։ Առևտրի կենտրոնի ներսում խանութներն այրվում են։